Սոցիալապես անապահով երեխաներն ամսական 200 լարի օգնություն կստանան

Վրաստանի կառավարության որոշմամբ, 2023 թվականի հուլիսի 1-ից սոցիալապես անապահով երեխաները ամսական 200 լարի օգնություն կստանան:

Հարկ է նշել, որ սոցիալապես անապահով երեխաներին տրվող նպաստի չափը 2022 թվականի հունիսի 1-ից դարձել է 150 լարի, երկու տարի առաջ նպաստի չափը կազմում էր 50 լարի:

Ըստ կառավարության՝ ծրագրի բյուջեն կազմում է 65 մլն լարի։