Հայաստանի հետ պետական սահմանից սկիզբ առնող Վրաստանի Մառնեուլիի հայաբնակ Աղքյորփի գյուղի ճանապարհը 50 տարվա ընդմիջումից հետո սկսվել է վերանորոգվել, որին զուգընթաց, սակայն, գյուղն էլ ավելի է մեկուսացել։
Շինարարական աշխատանքների մեկնարկը տրված է, ճանապարհը՝ քարաթափված, շինտեխնիկան հսկվում է, սակայն գործն առաջ չի գնում։
Իսկ մինչ այդ, մի քանի տարի շարունակվող վերանորոգմանը զուգընթաց գյուղացիները ավելի են հեռանում շրջկենտրոնից․ զրկվում իրենց ապրուստից, առողջապահական ծառայություններից, ազատ տեղաշարժվելու և նույնիսկ հայրենի գյուղում ապրելու իրավունքից։
Տեղացիները թերևս չեն կատակում՝ նշելով, որ 21-րդ դարն այստեղ՝ երկու երկրների խաչմերուկ, դեռ չի հասել:
Ճանապարհի վերանորոգման աշխատանքների, գյուղացիների խնդիրների և այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով ստորև հղումով.