Վրացի շախմատիստ Նոնա Գափրինդաշվիլին հաղթել է Իտալիայում կայացած շախմատի մեծահասակների (65-ից բարձր) աշխարհի առաջնությունում և 8-րդ անգամ նվաճել այս տիտղոսը։
Այս մասին տեղեկացնում է Վրաստանի շախմատի ֆեդերացիան։
«Նշենք, որ մեր լեգենդը նաև շախմատի տասնմեկ օլիմպիադաների հաղթող է և դասական շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն»,- նշված է ֆեդերացիայի տարածած հաղորդագրությունում։