Թբիլիսիում երթ է անցկացվել՝ ի պաշտպանություն կանանց ազատության և անվտանգության։ Կանանց շարժումը, կանանց իրավունքների ոլորտում աշխատող կազմակերպությունները, մշակութային և ստեղծագործական տարածքների, գիշերային ակումբների և երաժշտական փառատոնների ներկայացուցիչները պահանջում են փոխել բռնաբարության սահմանումը Վրաստանի օրենսգրքում։
Այս կերպ երթի մասնակիցները պահանջում են կանանց պաշտպանել սեռական հանցագործություններից։ Նրանք Առաջին հանրապետության հրապարակից ոտքով քայլել են դեպի Ռուսթավելիի փողոց՝ խորհրդարանի շենք։
«Բռնաբարությունը ճանաչված է միջազգային կոնվենցիաներով և դատարաններով, սակայն Վրաստանի օրենսդրությունը դա լիովին չի ճանաչում։
Այսօր վրաց օրենսդիրին չի հետաքրքրում կնոջ համաձայնության առկայությունը կամ բացակայությունը։ Վրաստանի օրենսդրությունը բռնաբարությունը համարում է միայն ֆիզիկական բռնության կամ բռնության սպառնալիքի միջոցով կատարված արարք։ Գործող օրենքով հնարավոր չէ կանանց պաշտպանել սեռական հանցագործություններից», — այսպիսին է եղել հանրահավաքի մասնակիցների դիրքորոշումը։
Բացի Թբիլիսիից, կանանց իրավունքների պաշտպանությանն ուղղված ակցիաներ են անցկացվել Վրաստանի այլ քաղաքներում՝ Բաթումիում, Քութայիսիում և Թելավիում։
Նշենք, որ նոյեմբերի 25-ը կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի միջազգային օրն է։