Թերջոլայում նախկին կնոջ վրա վառելիք լցրած և այրած տղամարդը դեպքի ժամանակ ինքն էլ է այրվածքներ ստացել և այժմ կլինիկայում է։
Լեոնիդ Զվիադաձեի վիճակը շարունակում է ծանր մնալ։
Բժշկի խոսքով՝ նրա մարմնի 70 տոկոսն այրված է, վերջինիս արհեստական շնչառություն է միացված։
Ընտանիքի խնդրանքով` տղամարդուն Թերջոլայի կլինիկայից տեղափոխել են Քութայիսիի այրվածքաբանական կենտրոն։
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել երեկ` Թերջոլայի սուպերմարկետներից մեկում։ Զվիադաձեն նախկին կնոջ վրա վառելանյութ է լցրել ու այրել, տուժած կինը մահացել է, իսկ տղամարդն այրվածքներ է ստացել։