Մայրաքաղաք Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն պարզաբանել է, թե ինչու Թբիլիսիում այլևս չի աշխատում «գիշերային ավտոբուսը», որի երթուղին մշակվել է «գիշերային տնտեսության» շրջանակներում։
Ըստ քաղաքապետի՝ նախագիծը տվել է իր արդյունքը, չնայած երթուղին չեղարկվել է համաճարակի ժամանակ հասարակական տրանսպորտի աշխատանքի դադարեցման ժամանակ։
«Նախագիծը տվեց իր արդյունքը, պարզապես համաճարակի պայմաններում հասարակական տրանսպորտն ամբողջությամբ արգելված էր, և մարդիկ չէին կարող օգտվել դրանից, հետևաբար այդ որոշումը կայացվեց»,- ասել է Կալաձեն։