Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին լրագրողներին ասել է, որ Վրաստանն ունի Պորտուգալիայի աջակցությունը եվրաինտեգրման հարցում։ Պապուաշվիլին այս հայտարարությունն արել է Պորտուգալիայի խորհրդարանի նախագահի, արտաքին հարաբերությունների և եվրոպական հարցերի հանձնաժողովների ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո։
Պորտուգալիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աուգուստո Սանտոս Սիլվան Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ հանդիպումից հետո ասել է, որ Վրաստանը ներքին համաձայնության է հասել եվրոպական ընտանիքի անդամակցության հարցում։
«Իսկ եվրաինտեգրման հեռանկարի առումով կասեի, որ մենք ճիշտ ուղու վրա ենք. ըստ այդմ` հուսով եմ, որ մինչև հաջորդ տարվա ավարտը դրական որոշում կկայացվի Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տալու վերաբերյալ։
Ես դրական եմ գնահատել Վրաստանի համագործակցությունն ու սերտությունը ՆԱՏՕ-ի, նաև Եվրամիության հետ՝ անվտանգության հարցերում։ Հարկ է նշել Վրաստանի ճիշտ ու հավասարակշռված դիրքորոշումը Հարավային Կովկասում ընթացող խնդիրների նկատմամբ, նաև` Ուկրաինայում շարունակվող ռուսական ագրեսիայի համատեքստում։ Պորտուգալիայում այս ամենը մենք հավուր պատշաճի ենք գնահատում»,- ասել է Պորտուգալիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը։
Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանի նախագահը պաշտոնական այցով գտնվում է Պորտուգալիայում։