Վրաստանի կառավարությունը միանում է կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի 16-օրյա արշավին, որն անցկացվում է ամեն տարի` նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 10-ը։
Կառավարության որոշմամբ՝ այս տարի հաստատվել է մարդու իրավունքների պաշտպանության 2022-2030 թվականների ազգային ռազմավարությունը, որը միասնական շրջանակ է ստեղծում երկրում մարդու հիմնական իրավունքների և ազատությունների ազգային համակարգի և ինստիտուցիոնալ ժողովրդավարության ամրապնդման համար։
Ազգային ռազմավարությունը, ի թիվս այլ կարևոր առաջնահերթ ուղղությունների, ներառում է գենդերային հավասարության և կանանց իրավունքների ամրապնդման խնդիրներն ու ընտանեկան բռնության դեմ պայքարի սկզբունքները։
Այս ամենից բացի, գործադիր իշխանության ներկայացուցիչների գործունեությունը և արդյունքներին ուղղված միջոցառումներն այս տարի արդյունավետ իրականացնելու նպատակով, կառավարության վարչակազմի հետ համաձայնեցված, առանձին «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքար» է մշակվել, և հաստատվել են կանանց իրավունքների պաշտպանությանն ուղղված միջոցառումները։