Երեկվա օրը համառոտ. նոյեմբերի 23

Վրաստանում 2022 թվականի սեպտեմբեր ամսվա տվյալներով, 360 հազար թոշակառու ներկայումս ձևակերպած վարկ ունի, նշված է Վրաստանի Ազգային բանկին «Լիբերթի Բանկի» (Liberty Bank) ներկայացրած ֆինանսական հաշվետվության մեջ։

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային բեռնափոխադրումները հունվարից հոկտեմբեր ամիսներին կազմել է 540 հազար տոննա:

Բաքվում միջոցառումների շարք է կազմակերպվել Վրաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։

2022 թվականի 10 ամսում գինու արտահանումն աճել է 6,2 տոկոսով։

Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանի խոսքով՝ «Ապաօլիգարխացման մասին» օրենքը Վենետիկի հանձնաժողով ուղարկելը շատ լավ գաղափար է։

Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին արձագանքել է «Վարդերի հեղափոխության» 19-րդ տարելիցին։

Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիան արձագանքել է «Վարդերի հեղափոխության» 19-րդ տարեդարձին և նշել, որ 19 տարի առաջ Միխելիլ Սաակաշվիլին և նրա թիմը բեկեցին Վրաստանի պատմական և քաղաքական ընթացքը։

Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհեյի խոսքով` ընդլայնումը շարունակում է ԵՄ–ի ամենահաջող գործիքը լինել արտաքին քաղաքականության բնագավառում։

Եվրախորհրդարանական Աննա Ֆոտիգան կարծում է, որ պետք է բացահայտվի այն ցանցը, որը փորձում է Վրաստանը դնել «ռուսսկի միր»-ի (ռուսական աշխարհ) ազդեցության տակ։

Օկուպացված Աբխազիայում սկսվել է էլեկտրաէներգիայի մատակարարումը Ռուսաստանից։

Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո կառավարությունը տարաձայնություն ունի ռուս ներդրողի հետ, որը պետք է վերակառուցի Սոխումիի օդանավակայանը։ Այս տեղեկությունը բարձրաձայնվել է դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիայի հանդիպման ժամանակ, որին մասնակցել է նաև Մոսկվայից վերադարձած դե ֆակտո փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Կրիստինա Օզգանը։