Վրաստանում 2022 թվականի սեպտեմբեր ամսվա տվյալներով, 360 հազար թոշակառու ներկայումս ձևակերպած վարկ ունի, նշված է Վրաստանի Ազգային բանկին «Լիբերթի Բանկի» (Liberty Bank) ներկայացրած ֆինանսական հաշվետվության մեջ։
Ըստ հաշվետվության՝ այդ վարկերի ընդհանուր արժողությունը կազմում է 334 մլն լարի։ Ըստ այդմ, մեկ կենսաթոշակային վարկի միջին չափը կազմել է 924 լարի։
Տեղեկացնենք, որ 2022 թվականի մայիսին «Լիբերթի Բանկը» հերթական անգամ շահել է պետության հայտարարած մրցույթը և ստացել առաջիկա 7 տարիների կենսաթոշակ տրամադրելու իրավունքը։ Այս ծառայության մատուցման համար բանկը պետությունից կստանա տարեկան 15 մլն լարի կամ ընդհանուր հաշվով` 105 մլն լարի։