Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհեյի խոսքով` ընդլայնումը շարունակում է ԵՄ–ի ամենահաջող գործիքը լինել արտաքին քաղաքականության բնագավառում։
Ըստ նրա՝ ընդլայնումը ռազմավարական ներդրում է եվրոպական մայրցամաքում կայունության և անվտանգության ապահովման համար:
Վարհեյը նաև ասել է, որ հունիսին ԵՄ գագաթնաժողովում կազմակերպության անդամ երկրների ղեկավարները թեկնածուի կարգավիճակ են շնորհել Ուկրաինային ու Մոլդովային, նաև հայտնել է, որ Վրաստանին թեկնածուի կարգավիճակ կտրամադրվի Եվրահանձնաժողովի ներկայացրած 12 հանձնարարականի կատարումից հետո։
«Եվրամիության ընդլայնման քաղաքականությունը հիմնված է չափանիշների և չափանիշների համապատասխանության վրա, նաև` արժանիքների վրա հիմնված որոշման վրա, և դա մեր աշխարհաքաղաքական շահն է…
Մի քանի շաբաթ առաջ Եվրահանձնաժողովը դիմել է Եվրոպական խորհրդին՝ Բոսնիա-Հերցեգովինայի վերաբերյալ հանձնարարականով: Համաձայն այս առաջարկությունների՝ Բոսնիա և Հերցեգովինային թեկնածուի կարգավիճակ կտրվի ճգնաժամային բարեփոխումների դեպքում: Բոսնիա-Հերցեգովինայի համար սահմանվել է 14 առաջնահերթություն»,- ասել է Վարհեյը։