Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոսության դեսպանորդ և լիազոր նախարար Վ. Փիլիպոսյանը հանդիպում է ունեցել Աջարիայի հայ համայնքի ու Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Աջարիայի հայ համայնքի գործունեությանն ու հետագա ծրագրերին առնչվող հարցեր և գլխավոր հյուպատոսության ու հայ համայնքի համագործակցության ընդլայնման, հետագա խորացման, համատեղ գործողությունների իրականացման խնդիրներ:
Հանդիպմանը մասնակցել են ՀԱԵ Վիրահայոց թեմի Աջարիայի, Գուրիայի և Իմերեթիայի հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը, Աջարիայի հայերի միության և «Իմ տունը Վրաստանն է» համայնքային կազմակերպությունների ղեկավար կազմը: