Թբիլիսիի քաղաքապետարանը գնում է խորհրդատվական ծառայություններ՝ մետրոպոլիտենի հասանելիությունը ավելացնելու և ենթակառուցվածքները բարելավելու համար։ Այս նախագիծը ֆինանսավորելու է Ասիական զարգացման հիմնադրամը, որը կազմում է 16 միլիոն դոլար։
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն կառավարության նիստում խոսել է մետրոյի բարելավման համար նախատեսված միջոցառումների մասին։ Նա հույս ունի, որ Թբիլիսիի քաղաքապետարանը պայմանագիր կկնքի 2023 թվականի մայիսին մրցույթում հաղթած ընկերության հետ, իսկ պայմանագրի ստորագրումից 10 ամիս անց քաղաքը կունենա պաշտոնական որոշում, ըստ որի` մետրոն կբարելավվի առնվազն 10 կայարաններում։
«Ծրագիրը ներառում է Թբիլիսիի մետրոյի չորս կայարանների հասանելիության բարելավում («Ախմետելիի թատրոն», «Դիդուբե», «Դելիս», «Տեխնիկական համալսարան»), նաև «Ախմետելի թատրոնի» և «Մարջանիշվիլի» մետրոյի տարածքում լրացուցիչ ելքերի ավելացում։ Այս ամենից բացի, բարելավվելու են մետրոյի 12 կայարանների վերգետնյա ենթակառուցվածքները։ Դրանք են՝ Ղրմաղելե, Նաձալադևի, Կայարանի հրապարակ, Մարջանիշվիլի, Ռուսթավելի, Ազատության հրապարակ, 300 Արագվելի, Իսանի, Տեխնիկական համալսարան, Դելիս, Դիդուբե եւ Ախմետելիի թատրոն։ Նաև հաշմանդամների համար հատուկ սարքավորում կլինի», — կառավարության նիստում ասել է Կախա Կալաձեն։