Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի նախաձեռնությամբ Օրբելյանի պալատում Սվանեթիի օրերով մեկնարկել է «Մարզերի շաբաթը»։
«Միջոցառումը կապված չէ ներքաղաքական իրավիճակի հետ, մարզերի ներկայացուցիչներին տրվել է լիակատար ազատություն: Ես շատ զարմացած եմ, որ մարզերից պաշտոնյաներ չեն եկել կամ չեն համարձակվել գալ, դուք ինքներդ եզրակացություններ արեք։ Մեզ չեն ուղեկցում այն պաշտոնյաները, ովքեր պետք է շահագրգռված լինեին մարզերի զարգացմամբ, չնայած սրան՝ շատ աշխույժ երեք օր է լինելու», — ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։
Նախագահի խոսքով, «Մարզերի շաբաթվա» շրջանակներում նախագահի աշխատակազմը հյուրերին հրավիրում է Օրբելյանի պալատ։
Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով, այս միջոցառումը կշարունակվի նաև հաջորդ տարի և կրկին կհրավիրվեն տարբեր շրջանների ներկայացուցիչներ: