Վրաստանում սեզոնային վիրուսների շրջանառությունը չի տարբերվում անցյալ տարիներից, խուճապի մատնվելու պատճառ չկա, հայտարարել է Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան։
Նրա խոսքով, ներկայում առավել տարածված են ռինովիրուսները և շնչառական վիրուսները, ավելի քիչ են ադենովիրուսները, իսկ գրիպի դեպքերն այդքան էլ շատ չեն։
Գաբունիան նշելով, որ սեզոնային վիրուսների մեծ մասը բուժում են տնային պայմաններում, հորդորել է դիմել ընտանեկան բժիշկներին։ Շատ դեպքերում, Գաբունիայի խոսքով, հոսպիտալացման կարիք չկա։
Առողջապահության նախարարության առաջարկությունները ստանդարտ են՝ հիգիենա և հեռավորություն, հիվանդի մեկուսացում։