Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ որպես պետության ղեկավար չի ցանկանում` նախկին նախագահը մահանա բանտում, միաժամանակ նշել է, որ Սաակաշվիլիի ներմանը կհետևի քաղաքական բևեռացումը։
Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին հայտնել է, որ երբեք իր փաստաբաններից ոչ մեկին չի ասել, թե` կասկածում է, որ թունավորել են իրեն:
Վրաստանի ազգային վիճակագրական (Geostat) տվյալներով, չնայած Ուկրաինայում Ռուսաստանի սկսած պատերազմին, Վրաստանը խորացրել է իր տնտեսական կապերը Ռուսաստանի հետ։
Վրաստանի ազգային վիճակագրական (Geostat) տվյալներով, 2022 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին Վրաստանում ապրանքների արտաքին առևտրաշրջանառությունը (առանց չհայտարարագրված առևտրի) կազմել է 15 228,4 մլն դոլար, ինչը 33,5 տոկոսով ավելի է նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ։
Հոկտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Թբիլիսիում վարձավճարն աճել է 120 տոկոսով:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքը պետք է ամրապնդի համագործակցությունն իր գործընկերների՝ Մոլդովայի, Վրաստանի, Բոսնիա և Հերցեգովինայի, այլ համախոհ երկրների հետ` նույնպես։
«Էնգուրհես»-ի տեխնիկական տնօրեն Գիա Խուբուայի խոսքով, «Էնգուրհես»-ի ջրամբարում ջրի մակարդակը իջել է նախագծային նվազագույնից. ձմեռային պաշարն ամբողջությամբ սպառվել է:
Մոսկվայում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը, Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը և ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանը Ռուսաստանի Դաշնության մաքսային ծառայության ղեկավար Վլադիմիր Բուլավինի հետ քննարկել են Վերին Լարսում տիրող իրավիճակը:
Սննդի ազգային գործակալության Թբիլիսիի քաղաքային ծառայությունը կասեցրել է արտադրական գործընթացը և տուգանել «Լիդեր» ՍՊԸ-ին (Գլդանի Ա/միկրոշրջան, 48-րդ շենքի հարևանությամբ)։