Վրաստանի ազգային վիճակագրական (Geostat) տվյալներով, չնայած Ուկրաինայում Ռուսաստանի սկսած պատերազմին, Վրաստանը խորացրել է իր տնտեսական կապերը Ռուսաստանի հետ։
Մասնավորապես, Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունը հունվար-հոկտեմբեր ամիսներին աճել է 50 տոկոսով և հասել 1,94 մլրդ դոլարի։
Վրաստանը Ռուսաստանից ներմուծել է հետևյալ ապրանքները.
- նավթամթերք՝ 495 մլն դոլար, նախորդ տարվա համեմատ ավելանալով 375 տոկոսով,
- ցորենի ալյուր՝ 54 մլն դոլար, նախորդ տարվա համեմատ ավելանալով 800 տոկոսով,
- ածուխ և կոքս՝ 49,5 մլն դոլար, նախորդ տարվա համեմատ ավելանալով 145 տոկոսով,
- բնական գազ՝ 49 մլն դոլար, նախորդ տարվա համեմատ նվազել է 32 տոկոսով,
- ցորեն՝ 45 մլն դոլար, նախորդ տարվա համեմատ նվազել է 39 տոկոսով,
- այլ ապրանքներ՝ 722 մլն դոլար, նախորդ տարվա համեմատ աճելով 34 տոկոսով։
Վրաստանից դեպի Ռուսաստան արտահանվել է հետևյալ ապրանքները.
- գինի՝ 129 մլն դոլար, նախորդ տարվա համեմատ ավելանալով 22 տոկոսով,
- ֆեռոհամաձուլվածքներ՝ 105 մլն դոլար, նախորդ տարվա համեմատ նվազել է 22 տոկոսով,
- թեթև մեքենաներ՝ 55 մլն դոլար, նախորդ տարվա համեմատ ավելանալով 292 տոկսով,
- ոգելից խմիչքներ՝ 47 մլն դոլար, նախորդ տարվա համեմատ ավելանալով 57 տոկոսով,
- հանքային և քաղցրահամ ջրեր՝ 40 մլն դոլար, նախորդ տարվա համեմատ նվազելով 20 տոկոսով,
- այլ ապրանքներ՝ 154 մլն դոլար, նախորդ տարվա համեմատ ավելանալով 5 տոկոսով։