Մառնեուլիի մունիցիպալիտետը հյուընկալեց սպորտի վաստակավոր վարպետ Թենգիզ Նավերիանիի անվան ձյուդոյի Վրաստանի ակումբային առաջնության թիմերին։
Ըստ Մառնեուլիի քաղաքապետարանի տեղեկատվության՝ մրցաշարին մասնակցել են քսանմեկ թիմ Վրաստանի տարբեր մունիցիպալիտետներից ու շրջաններից, թիմերից յուրաքանչյուրը կազմված էր 2006-2008 թվականներին ծնված մարզիկներից։
«Մրցույթն անցկացվել է հինգ քաշային կարգերում։ Մրցաշարի չեմպիոն դարձավ «Օլիմպի» թիմը, երկրորդ տեղը զբաղեցրեց «Շավի Ավազա» թիմը, երրորդ տեղի տերերը դարձան «Գանտիադի» և «Աբխազիա ձյուդոյի ակադեմիա» թիմերը։ Հաղթող թիմերը պարգևատրվել են մեդալներով, պատվոգրերով ու գավաթներով, նաև դրամական պարգևներով։ Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմել է 30 հազար լարի։
Միջոցառումը կազմակերպել են Վրաստանի ձյուդոյի ազգային ֆեդերացիան ու Մառնեուլիի մարզադպրոցը, աջակցել է նաև Մառնեուլիի մունիցիպալիտետը»,- նշված է հաղորդագրության մեջ։