Նոյեմբերի 20-ին Թբիլիսիի կառավարության շենքի մոտ ակցիա է անցկացվել՝ ի աջակցություն Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի։
Սաակաշվիլիի կողմնակիցների, նրա կուսակիցների ու ընտանիքի անդամների կողմից կազմակերպված ցույցի պահաջն է ազատ արձակել և պատշաճ վերաբերմունք ցուցաբերել երրորդ նախագահին:
Ըստ տեղեկությունների՝ ակցիայի մասնակիցները նշել են, որ Սաակաշվիլիի առողջական վիճակը վատ է և նա պատշաճ բուժում չի ստանում, ուստի անհրաժեշտ է նրան տեղափոխել արտերկիր։ Ըստ նրանց՝ այդ մասին են վկայում մի շարք հետազոտությունների արդյունքներ։
«Նախագահ Սաակաշվիլիի առողջությունն ամենակարևորն է, դա կուսակցական խնդիր չէ և շատ կարևոր է նաև երկրի համար։ Մենք չենք կարող երկիրը վերածել նախագահների սպանդանոցի», — ասել է «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունից Լևան Խաբեիշվիլին։