Թբիլիսիի սակրեբուլոյում նշվեց հանդուրժողականության միջազգային օրը։ Տոնի առթիվ Քաղաքային խորհուրդը հյուրընկալել էր տարբեր ազգությունների ներկայացուցիչների։
Միջոցառմանը «Վիրահայերի միություն» կազմակերպության հիմնադիր Մարի Առաքելովան ներկայացրեց հայկական մշակութային անկյուն: Հայկական մշակութային անկյունից զատ բացվել էին նաև ուկրաինական, ադրբեջանական, ասուրական, եզդիական, հրեական, հունական, լատվիական, օսական, աբխազական, բելառուսական, լեհական, գերմանական մշակութային անկյուններ:
Միջոցառմանը ներկա էր նաև Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, նա քայլեց մշակութային անկյունների կողքով և ելույթ ունեցավ հանդուժողականության օրվա խորհրդի վերաբերյալ։