2023 թվականից շտապօգնության բժիշկների աշխատավարձերը կբարձրանան 10 տոկոսով, իսկ գյուղի բժիշկների ու բուժքույրերինը՝ 100 լարիով։ Տեղեկությունը տարածում է Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը։
Չնայած նրան, որ շտապօգնության բժիշկների աշխատավարձերը բարձրանում են, դա այն գումարը չէ, ինչ նրանք պահանջում էին. վերջին շրջանում բուժաշխատողները ցույցեր էին անում և աշխատավարձի 50 տոկոս բարձրացում պահանջում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թբիլիսիում շտապօգնության աշխատակիցներն արհմիությունների հետ միասին ցույց են անցկացրել։