Դաշբաշի կիրճը ամենապահանջված զբոսաշրջային վայրերից է

Վրաստանը միշտ մեծ հետաքրքրություն է առաջացրել զբոսաշրջիկների շրջանում, թեև կան հատուկ հանգստավայրեր, որոնք հատկապես գրավիչ են դարձել վերջին տարիներին. դրա պատճառը մի կողմից առողջ ապրելակերպի խթանումն է, մյուս կողմից՝ ենթակառուցվածքային կամ տարածաշրջանային զարգացումը, գրում է BusinessPressMedia-ն:

Վերջին 5 տարվա ընթացքում Վրաստանում պահանջված 3 վայրերը.

Ծալկայի (Դաշբաշի) կիրճ. չնայած Դաշբաշի կիրճը վերջին մի քանի տարիների ընթացքում եղել է պարտադիր այցելությունների ցանկում, այն հատկապես այս տարի է գրավիչ դարձել զբոսաշրջիկների համար: Պատճառն այս ամառ «Ադամանդե կամրջի» և տարբեր ատրակցիոնների բացումն էր։

Կիրճն այցելուներին առաջարկում է զարմանալի տեսարան իր բնական բազմազանությամբ և տեսարաններով, սակայն, բացի այդ, տարածքն ավելացրել է էքստրեմալ գործողություններ․ զբոսաշրջիկները կարող են այցելել Դաշբաշի կիրճ տարվա ցանկացած եղանակի:

Շեկվեթիլի. Վրաստանի գեղատեսիլ անկյունը՝ Գուրիան, միշտ եղել է տեղացի և օտարերկրյա այցելուների սիրելի շրջաններից մեկը, սակայն վերջին տարիներին այստեղ իրականացվող ծրագրերն ու գործողությունները դարձրել են այն ամենասիրված վայրերից մեկը։

Մաքուր, հանգիստ ծով, սոճու անտառ, ավազ, ահա թե ինչն է բնորոշում հանգստավայրի յուրահատկությունը, ինչպես նաև բժշկական տեսանկյունից։

Աբասթումանի. մաքուր օդը և յուրահատուկ կլիման վայրը գրավիչ են դարձնում բոլոր չորս եղանակներին։ Սա կլիմայական-բալնեոլոգիական հանգստավայր է, որը գտնվում է Սամցխե-Ջավախեթիում՝ փշատերև անտառներով պատված վայրում։ Տարբեր հիվանդությունների կանխարգելման նպատակով շրջանը տարեցտարի ավելի ու ավելի շատ հանգստացողներ է ունենում։

Բացի կլիմայից, Աբասթումնիի թույլ հանքայնացված ջերմային աղբյուրները բուժում են բազմաթիվ հիվանդություններ։ Առողջավայրը հետաքրքիր է դարձնում աստղաֆիզիկական աստղադիտարանը, Թամարի ամրոցը, Մելնիսիի ամրոցը և այլն։