Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլիի խոսքով, 2019 թվականի ինն ամիսների համեմատ 2022 թվականին Ռուսաստանի մասնաբաժինը թե՛ զբոսաշրջության, թե՛ արտահանման մեջ նվազել է:
Նախարարը նշել է, որ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա ամենագլխավոր մարտահրավերն է Վրաստանի տնտեսության համար՝ ինչպես համաշխարհային, այնպես էլ տարածաշրջանային մակարդակով։
«Պատերազմի անուղղակի հետևանքները, ինչպիսիք են տարածաշրջանում ներդրումային միջավայրի վատթարացումը, լոգիստիկ խնդիրները և էներգակիրների գների բարձրացումը, կապված են շատ ավելի էական ռիսկերի հետ, քան այնպիսի ուղղակի ազդեցությունները, ինչպիսիք են՝ արտահանումը, միգրացիան, փոխանցումները և այլն…»,- ասել է Խուցիշվիլին։
Ըստ նրա՝ 2022 թվականի 9 ամիսների վիճակագրության հիման վրա զբոսաշրջության վերականգնումը կազմել է 97,5 տոկոս. ընդհանուր առմամբ, 9 ամսում արտահանման աճը կազմել է 37,4 տոկոս: