Երկու երկրների ժողովուրդների խոսուն և հարուստ մշակութային կապերի թողած հետքը հսկայական է. Ալեն Սիմոնյան

Հայ-վրացական համատեղ անցած ճանապարհը, պատմական առնչություները և ավանդույթներն ունեն հազարամյակների պատմություն, ասել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայ-վրացական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառման իր ելույթում։

Սիմոնյանի խոսքով, միջպետական հարաբերությունների 30 տարիների ողջ ընթացքում, անկասկած, գրանցվել են մեծ հաջողություններ: Սակայն, ըստ Սիմոնյանի՝ երկու երկրների ժողովուրդների խոսուն և հարուստ մշակութային կապերի թողած հետքը հսկայական է և անչափելի:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել և գնահատանքի խոսք ուղղել մեր դեսպանին` որպես այսօրվա միջոցառման հիմնական նախաձեռնող, այս կարճ ժամանակահատվածում կատարած մեծ աշխատանքի համար, ինչպես նաև բոլոր նրանց՝ ում ջանքերով այս ձեռնարկը տեղի է ունենում:

Թույլ տվեք բոլոր ներկաներին շնորհավորել այս հոբելյանի կապակցությամբ՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ: Փառք հայ և վրաց ժողովրդին»,- ասել է Սիմոնյանը:

Նշենք, որ այսօր Թբիլիսիում տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի բարձր հովանու ներքո և մասնակցությամբ միջոցառում՝ նվիրված Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին:

Վրաստանն ու Հայաստանը ժողովրդավարական ուղիով զարգացող պետություններ են. Պապուաշվիլի

Վրաց-հայկական հարաբերությունները աստիճանաբար ջերմանում են. Վիրահայոց թեմի առաջնորդ

ՀՀ դեսպանը՝ հայ-վրացական հարաբերությունների զարգացման մասին