Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Ախալքալաք քաղաքում ակտիվորեն ընթանում է ենթակառուցվածքային նախագծերի իրականացումը:
Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարումը կարգավորող ազգային հանձնաժողովի նախագահ Դավիթ Նարմանիան հայտնել է, որ կարգավորող հանձնաժողովը դեկտեմբերին բնական գազի սպառողական նոր սակագին կսահմանի:
Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի մշակույթի դե ֆակտո նախարար Միլանա Բժանիան հայտնել է, որ ծրագրվում է Աբխազիայում կառուցել Դմիտրի Մեդվեդևի անվան ծառուղի:
Վրաստանի սննդի ազգային գործակալությունը հատուկ հետազոտությունների միջոցով մսամթերքի մեջ հայտնաբերել է ձիու և ավանակի միս։
Վրաստանի պաշտպանության ուժերի Ազգային գվարդիայի 9-րդ ռոտացիոն վաշտը Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունից վերադարձել է հայրենիք։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ցավակցություն է հայտնել Լեհաստանում զոհվածների ընտանիքներին։
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքով, այսօր մետրոյի «Ախմետելի թատրոն» կայարանում որոշակի խնդիրներ են ծագել, որոնք պատճառ են դարձել մարդկանց կուտակումների։
Գիտության, կրթության և մշակույթի արհմիությունը տարածել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին հղված նամակը, որը ստորագրել են աշխարհի առաջատար համալսարանների 56 գիտնականներ։
Բաթումիի շրջանցիկ ճանապարհի կառուցման աշխատանքը վերսկսվել է:
Վրաստանի պաշտպանության նախարար (ՊՆ) Ջուանշեր Բուրճուլաձեն պաշտոնական այցով մեկնել է Բուլղարիա:
Մառնեուլիի մունիցիպալիտետի Կիրովկա գյուղը նոր անուն կունենա և կկոչվի «Մծվանե գորա» (Կանաչ բլուր) կամ «Մեգոբրոբա» (ընկերություն)։ Այս որոշման մասին Մառնեուլիի սակրեբուլոյի նիստում ասել է գյուղերի անվանակոչման հանձնաժողովի անդամ Իրինե Մաճարաշվիլին։
Թբիլիսիի պետական համալսարանի քննական կենտրոնում (Մաղլիվի) քննության ժամանակ առաստաղը մասնակի փլուզվել է, որի հետևանքով մեկ ուսանող ուղեղի ցնցում է ստացել: