Վրաստանի պաշտպանության ուժերի Ազգային գվարդիայի 9-րդ ռոտացիոն վաշտը Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունից վերադարձել է հայրենիք։
Ըստ Վրաստանի պաշտպանության նախարարության (ՊՆ) հաղորդագրության՝ Թբիլիսիի միջազգային օդանավակայանում զինծառայողներին դիմավորել են Ազգային գվարդիայի պետ, բրիգադային գեներալ Ռոման Ջոխաձեն և գվարդիայի այլ ներկայացուցիչներ։ Նրանք շնորհավորել են անձնակազմին անվտանգ վերադարձի կապակցությամբ և շնորհակալություն հայտնել առաքելությունը հաջողությամբ ավարտելու համար։
Ազգային գվարդիայի թիմը՝ կապիտան Ամիրան Բիճաշվիլիի հրամանատարությամբ, վեց ամիս շարունակ ռազմաուսումնական առաքելություն (EUTM RCA) էր կատարում Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետության մայրաքաղաք Բանգիի «Մպոկո» բազայի Մոանա ճամբարում։ Ազգային գվարդիայի 10-րդ ռոտացիոն թիմային դասակն արդեն ստանձնել է Եվրոպական միության հովանու ներքո իրականացվող ռազմական ուսումնական առաքելության լիազորությունները։
Նշենք նաև, որ վրացական զորախումբը 2017 թվականի հունվարի 31-ից մասնակցում է Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում անցկացվող նոր ռազմական ուսումնական առաքելությանը (EUTM RCA):