Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիայի շրջանի դե ֆակտո անվտանգության կոմիտեն հրապարակել է, այսպես կոչված, սահմանախախտների վիճակագրությունը և նշել, որ հոկտեմբերին, այսպես կոչված, սահմանային գոտում ձերբակալվել է 28 «օրինախախտ»։
Դե ֆակտո անվտանգության կոմիտեի փոխանցմամբ, 4 քաղաքացի «պետական սահմանի» ռեժիմը խախտող է, 24-ը՝ «սահմանային գոտու» ռեժիմը խախտող։
«Պետական սահմանի վարչաիրավական ռեժիմը խախտողների նկատմամբ ձեռնարկված դատավարական միջոցառումների արդյունքում՝ բացատրությամբ իրականացվել են վարչական միջոցառումներ, որոնց ընթացքում 18 անձի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք, երկու անձ վտարվել է հանրապետությունից։
Հարավային Օսիայի հանրապետության պետական սահմանի մասին օրենքի 14-րդ հոդվածի համաձայն՝ ութ անձ նախազգուշացվել է առանց տուգանքի, մեկ անձի նկատմամբ վարչական վարույթը դադարեցվել է»,- նշել են դե ֆակտո անվտանգության կոմիտեից։