ՀՀ դեսպանը հանդիպել է խորհրդարանի տարածքային քաղաքականության և ինքնակառավարման հանձնաժողովի ղեկավարին

Նոյեմբերի 15-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի տարածքային քաղաքականության և ինքնակառավարման հանձնաժողովի ղեկավար Կախա Կախիշվիլիին, հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանատան ֆեսյբուքյան էջը:

Տեղեկության համաձայն, հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածքային ինքնակառավարման ոլորտում երկու երկրների օրենսդրական դաշտում առկա փորձի ուսումնասիրման ու փոխանակման կարևորությանը:

Ընդգծվել է Հայաստանի և Վրաստանի տեղական ինքնակառավարման մարմինների միջև, այդ թվում` սահմանամերձ շրջաններում, ուղղակի համագործակցության ընդլայնման անրաժեշտությունը։