Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհեյը այսօր՝ նոյեմբերի 15-ին, կայցելի Վրաստան։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի վարչակազմի մամուլի ծառայությունից հայտնել են, որ այցի շրջանակներում նախատեսված է Ղարիբաշվիլիի և Եվրահանձնակատար Օլիվեր Վարհեի հանդիպումը և՛ դեմ առ դեմ, և՛ ընդլայնված կազմով։
Հանդիպումից հետո ժամը 14:00-ին կառավարության աշխատակազմում տեղի կունենա Ղարիբաշվիլիի և Վարհեյի համատեղ մամուլի ասուլիսը։