Ըստ Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) հաղորդագրության՝ Թբիլիսիում մեկ անձ է ձերբակալվել կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով։
Տեղեկությունների համաձայն՝ ձերբակալվածը Ռուսաստանի քաղաքացի է։
Ի դեպ, նոյեմբերի 12-ին «Ֆաբրիկա» բազմաֆունկցիոնալ առևտրի տարածքում տեղի ունեցած միջադեպի մասին սոցցանցերում գրել է քաղաքացի Անա Ջափարիձեն:
ՆԳՆ-ից հայտնում են, որ հետաքննությունը տարվում է Քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածով, որը վերաբերում է բռնությանը։