Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի (ԹՊՀ) ռեկտորի պաշտոնակատար Ջաբա Սամուշիային:
Հաղորդագրության համաձայն, Սամուշիան և Սմբատյանը խոսել են ԹՊՀ-ի և Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև գիտակրթական ոլորտում համագործակցության մասին։
ԹՊՀ-ում կայացած հանդիպման ընթացքում Սամուշիան Հայաստանի դեսպանին տեղեկացրել է մեկ դար առաջ Թբիլիսիի պետական համալսարանում հայագիտության ամբիոնի ստեղծման մասին։
Սամուշիան նշել է, որ բուհի ղեկավարները դեռ այն ժամանակ քաջ գիտակցում էին Վրաստանի համար այս ոլորտի կարևորությունը։
Զրույցի շեշտը դրվել է Երևանի պետական համալսարանում վրացագիտության ամրապնդման և Թբիլիսիի պետական համալսարանի հայագիտությանն աջակցության վրա։