Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալների համաձայն՝ 2022 թվականի 10 ամսում Վրաստանի արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռն աճել է 1,5 մլրդ դոլարով և հասել մինչև 6,1 մլրդ-ի:
Geostat-ի փոխանցմամբ, առևտրային անհավասարակշռության պատճառ է դարձել ներմուծման կտրուկ աճը. այս տարի Վրաստանն արտերկրից գնել է 10,7 մլրդ դոլարի ապրանք, ինչը 33 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատ։
Տվյալների համաձայն, նույն ժամանակահատվածում արտահանվել է 4,54 մլրդ դոլարի ապրանք, ինչը 34 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատ։