«Եվրոպայի լիբերալների և դեմոկրատների դաշինքը» (ALDE) հայտարարություն է տարածել, ըստ որի՝ Վրաստանի առաջին քայլը եվրոպական ճանապարհին Վրաստանի ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերության հիմնադիր Նիկա Գվարամիայի ազատ արձակումն է։
Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Յան Լիպավսկին սոցցանցում արձագանքել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպմանը։
Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» (ՄԱՇ) անդամներ Պետրե Ցիսկարիշվիլին, Լևան Խաբեիշվիլին և Խատիա Դեկանոիձեն չեն պատրաստվում առաջադրվել կուսակցության նախագահի պաշտոնում։
Վրաստանի կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելին Ցյուրիխի համալսարանի նախագահ Մայքլ Շեֆմանի հետ Ցյուրիխ քաղաքում բացել է վրացի նշանավոր լեզվաբան, պրոֆեսոր Կիտա Չխենկելիի հուշատախտակը։
Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շամբայի խոսքով, Արևմուտքը դրդում է Վրաստանին՝ Աբխազիայում երկրորդ ճակատ բացել:
Թբիլիսիի Աղմաշենեբելի պողոտայում Վրաստանին ու վրացիներին վիրավորած Ռուսաստանի քաղաքացի Պավել Կոպիլկովը որոշել է հեռանալ Վրաստանից։
Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո ընդդիմադիր «Աիդգիլարա» հասարակական կազմակերպության (ՀԿ) տվյալներով՝ աբխազ պատգամավորները մեկնել են Մոսկվա, որտեղ ՌԴ Պետդումայում ռուսական կողմի հետ կքննարկեն Բիճվինթան Ռուսաստանին հանձնելու հարցը։
Եվրոպական խորհուրդը աջակցել է եվրադեսպանների որոշմանը՝ չճանաչել Վրաստանի և Ուկրաինայի օկուպացված շրջանների բնակիչներին տրված ռուսական անձնագրերը:
Եվ վրջում՝ Վրաստանում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ։