Նոյեմբերի 10-ի տվյալներով` Վրաստանի ազգային արժույթը՝ լարին, ԱՄՆ դոլարի նկատմամբ ամրապնդվել է 0,67 թեթրիով, արդյունքում մեկ դոլարի պաշտոնական արժեքը դարձել է 2,7261 լարի։
Լարին եվրոյի նկատմամբ ամրապնդվել է 3,32 թեթրիով, և մեկ եվրոյի պաշտոնական արժեքը դարձել է 2,7114 լարի։
Ռուսական ռուբլին լարիի նկատմամբ դեռևս կայուն է, մեկ ռուբլու պաշտոնական արժեքն է 0,045 լարի։