Երեկվա օրը համառոտ. նոյեմբերի 9

Թբիլիսիի քաղաքապետ, իշխող «Վրացական երազանքի» ներկայացուցիչ Կախա Կալաձեն արձագանքել է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունում կատարվող վերջին զարգացումներին։

Կալաձեն հայտնել է, որ Սաբուրթալո թաղամասում նախատեսվում է նոր հանգստի գոտի բացել:

«Թբիլիսիի տրանսպորտային ընկերությունը» դադարեցնում է մետրոյի «Վարկեթելի» կայարանի վերանորոգումը:

Քվեմո Քարթլիի շրջանի Մառնեուլի քաղաքի 24-ժամյա ջրամատակարարումն ապահովելու նպատակով ամբողջությամբ կթարմացվի ջրամատակարարման ցանցը:

Եվրապատգամավոր Մարկետա Գրեգորովայի խոսքով, Եվրախորհրդարանի երեկ ընդունած բանաձևում  խոսք չկա Վրաստանի նախկին վարչապետ, իշխող «Վրացական երազանք»  կուսակցության հիմնադիր, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիի մասին, սակայն այդ հարցով փոփոխություններ փաստաթղթում կարող են ընդգրկվել լիագումար նիստից հետո։

Բաթումիի Փրիդոն Խալվաշի փողոցում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 2 մարդ է տուժել։

Վրացական, հայկական և հնդկական խմիչքներն Ամանորին կփոխարինեն ռուսական ալկոհոլային շուկայում արևմտյան պատժամիջոցների հետևանքով անհետացած արտասահմանյան ապրանքանիշերին:

Հաջորդ տարի՝ 2023 թվականին, Վրաստանը կնախագահի Գինու առևտրի համաշխարհային խումբը (World Wine Trade Group):

Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղում խմելու ջրի խողովակաշարեր է անցկացվում:

Ժնևյան քննարկման ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի և Եվրամիության համանախագահներն այսօր  հանդիպումներ են անցկացրել Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիայի շրջանի դե ֆակտո կառավարության ներկայացուցիչների հետ։