Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ Եվրախորհրդարանի բանաձևն իր բովանդակությունից ելնելով արժեք չունի։
Այդ մասին նա հայտարարել է՝ խոսելով Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Վրաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի կատարման վերաբերյալ տարեկան զեկույցի վերանայված տարբերակի ընդունման մասին։
Կալաձեի խոսքով՝ Եվրախորհրդարանի փաստաթղթում «ոչ ճշգրիտ կետեր կան», այդ թվում՝ Բիձինա Իվանիշվիլիի հետ կապված։
«Սա առաջին անգամը չէ, երբ նմանատիպ բանաձև է ընդունվում։ Շատ ցավալի է, որ բանաձևում արձանագրված են մի շարք սխալ հարցեր, և ուղղակիորեն կարելի է ասել, որ այդ բանաձևը իր բովանդակությունից ելնելով արժեք չունի։ Որովհետև մեր երկրի բնակչությունը շատ լավ գիտի, թե ով է Բիձինա Իվանիշվիլին, ինչ է արել այդ մարդը մեր հայրենիքի, ժողովրդի համար։
Ինչ վերաբերում է եվրոպական ուղուն, ապա կառավարությունն ամեն ինչ անելու է, որ Վրաստանը հնարավորինս արագ դառնա եվրոպական ընտանիքի անդամ», — ասել է քաղաքապետը։