«Թբիլիսիի տրանսպորտային ընկերությունը» դադարեցնում է մետրոյի «Վարկեթելի» կայարանի վերանորոգումը:
«Թբիլիսի տրանսպորտային ընկերությունը» միակողմանի խզել է պայմանագիրը «Մամիսոն շինարարական ընկերություն» ՍՊԸ-ի հետ, որը զբաղվում էր մետրոյի «Վարկեթիլի» կայարանի վերանորոգմամբ:
«Պայմանագրի կնքումից վեց ամիս, իսկ շինարարության թույլտվության տրամադրումից 98 օր հետո ամբողջական և համապատասխան աշխատանքի արտադրական նախագիծ դեռ չի ներկայացվել: Այսօրվա դրությամբ՝ պայմանագրով սահմանված 4.1 կետում նշված աշխատանքների կատարման ժամկետի մեկ երրորդի ժամկետն անցել է, հետևաբար, ելնելով տվյալ հանգամանքների ողջամիտ գնահատականից, գնորդին պարզ է դառնում, որ դուք չեք կարող կատարել պայմանագիրը սահմանված ժամկետում»,- գրված է «Թբիլիսիի տրանսպորտային ընկերության» տնօրենի կողմից «Մամիսոն շինարարական ընկերության» տնօրենությանն ուղղված նամակում:
Նամակում նշվում է նաև, որ հիշյալ ՍՊԸ-ն «Թբիլիսիի տրանսպորտային ընկերությանը» պետք է վերադարձնի որպես կանխավճար փոխանցված 3 մլն 828 հազար լարին:
Բացի այդ, ընկերությունը գրավոր դիմել է գնումների գործակալությանը՝ «Մամիսոն շինարարական ընկերություն» ՍՊԸ-ին սև ցուցակում ներառելու համար։
Հարկ է նշել, որ մետրոյի «Գոցիրիձե» կայարանի վերականգնողական աշխատանքներն իրականացնում է նույն ընկերությունը. դեռևս հայտնի չէ, թե երբ կբացվի «Գոցիրիձե» կայարանը:
Հարկ է նշել, որ 2018 թվականի հունվարի 30-ին մետրոյի «Վարկեթիլի» կայարանի առաստաղը փլուզվել էր. վիրավորվել էր 14 մարդ։ Դրանից հետո այն չի վերականգնվել։