Ամերիկացի սենատորների երկկուսակցական խումբը նպատակ ունի օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ, որով կսահմանափկվի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից` ՌԴ-ի դեմ պատժամիջոցների մեղմացման հնարավորությունը՝ առանց Կոնգրեսի կողմից հաստատման:Այս նախաձեռնությամբ են հանդես եկել դեմոկրատ սենատոր Չաք Շումերը և հանրապետական Ջոն Մակքեյնը:
«Պատժամիջոցների զրոյացումը մեզ համար կնշանակի Ռուսաստանին ազդանշան տալ՝ շարունակել խառնվել մեր ընտրություններին և բացասական վարքագիծ դրսեւորել։ Սա նաեւ ազդանշան կլինի Չինաստանի եւ Իրանի համար,ինչը` սարսափելի կլինի: Այս օրենքը հենց դրա դեմ է, և հույս ունեմ՝ երկու կուսակցություններից աջակցություն ստանալ»,— հայտարարել է Շումերը՝ ABC հեռուսատընկերության «Այս շաբաթ» հաղորդման ընթացքում: Իր հերթին Սենատոր Մակքեյնը հեռուստաեթերից նշել է, որ պետք է լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ. «Եթե մենք չենք պահպանելու առկա պատժամիջոցները և խստացնելու դրանք, դա ազդակ է լինելու Պուտինի համար, ով պատերազմական հանցագործ է»:
Միաժամանակ, ինչպես գրում է Politico ամերիկյան պարբերականը, դեռևս պարզ չէ՝ Սենատում հանրապետական մեծամասնության առաջնորդ Միտչ Մակքոնելը կաջակցի, թե` դեմ հանդես կգա երկկուսակցական օրինագիծին: