Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը վրաց-թուրքական «Սարփի» և վրաց-ադրբեջանական «Կարմիր կամուրջ» մաքսակետերում կանխել է օրենքի 3 խախտում:
Մասնավորապես, մաքսային ծառայողները տարբեր երկրների քաղաքացիների ինչպես ֆիզիկական, այնպես էլ պատկանող ուղեբեռի զննության արդյունքում հայտնաբերել են չհայտարարագրված ոսկյա զարդեր՝ 278,6 գրամ ընդհանուր քաշով և արծաթյա զարդեր՝ 2124,04 գրամ ընդհանուր քաշով։
Չհայտարարագրված ապրանքների ընդհանուր մաքսային արժեքը կազմել է 27 հազար 833 լարի 03 թեթրի։
Վրաստանի մաքսային օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վրաստանի քաղաքացիներ Է.Մ.-ն և Կ.Մ.-ն օրենքը խախտելու համար վճարել են 9 358,23 լարի դրամական տուգանք, իսկ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Տ.Կ.-ի գործի նյութերը հանձնվել են Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությանը՝ հետագա արձագանքման համար։