Այսօր՝ նոյեմբերի 8-ին Եվրամիության դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Մարեկ Շիգելը Օձիսիի անցակետում հյուրընկալել է Էստոնիայի պատվիրակությանը` Էստոնիայի արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար, դեսպան Ջոնաթան Վսևյովի գլխավորությամբ:
Այցի ընթացքում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը գլխավոր քարտուղարին ու նրա պատվիրակությանը տեղեկացրել է վարչական սահմանագծի երկայնքով անվտանգության և վերջին զարգացումների մասին։
Գլխավոր քարտուղարը և նրա պատվիրակության անդամներն իրենց երախտագիտությունն են հայտնել այցի և ճեպազրույցի համար, շնորհակալություն են հայտնել ԵՄ դիտորդական առաքելության անձնակազմին՝ Վրաստանում և տարածաշրջանում կայունության ապահովմանն ուղղված աշխատանքի, նվիրվածության և ներդրման համար։
Ներկայումս առաքելությունում աշխատում է 2 էստոնացի դիտորդ։