Վրաստանում նոր հակաարևմտյան՝ «Վրաստանը ամենից առաջնայինն է» անունով պորտալ է ստեղծվել:
Ստեղծողների բնորոշմամբ` այդ «պահպանողական պորտալը» երեկ ներկայացրել է «Այ Իաս» հիմնադրամի հիմնադիր Վատո Շաքարաշվիլին։
Շաքարիշվիլին ասել է, որ պորտալը ստեղծել է գործընկերների հետ միասին։
«Որպեսզի մարդը ճիշտ վերլուծություն կատարի, նրան պետք է ճիշտ, իրական պատմություն, ոչ թե նեոլիբերալների գունավորած և նրանց շահերին հարմարեցված` գովազդվող պատմություն: Սա կլինի ակտիվ պորտալ, որը կվիճարկի ազատական թելադրանքը երկրում…»,- ասել է Շաքարիշվիլին։
Վրացական որոշ հասարակական կազմակերպություններ նման պորտալի առկայությունը կապում են ռուսական ապատեղեկատվության և իշխանական քարոզչության հետ։
«Արդար ընտրություններ» ՀԿ-ի գործադիր տնօրեն Նինո Դոլիձեն լրատվամիջոցներին ասել է, որ պետությունը ռուսական ապատեղեկատվության դեմ պայքարի տեսլական չունի։