Կրիայի լճի ճոպանուղին ժամանակավորապես չի կարողանա սպասարկել ուղևորներին, նշված է Թբիլիսիի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։
«Կրիայի լճի ճոպանուղին տեխնիկական աշխատանքների պատճառով այսօր չի կարողանա սպասարկել ուղևորներին։ Ճոպանուղում կանոնակարգով նախատեսված աշխատանքները կիրականացվեն այսօր։ Թբիլիսիի տրանսպորտային ընկերությունը հայցում է ձեր ներողամտությունը պատճառած անհարմարության համար», — հայտնել են քաղաքապետարանից։