ISET հետազոտական ինստիտուտի մշակած «Խաճապուրի ինդեքս»-ի համաձայն, խաճապուրիի ինդեքսը նախորդ ամիս կրկին աճել է:
ISET-ի տվյալներով՝ 2022 թվականի հոկտեմբերին մեկ ստանդարտ իմերուլի (իմերական) խաճապուրիի պատրաստման արժեքն աճել է տարեկան կտրվածքով՝ 28,6 տոկոսով, ամսական` 2,6 տոկոսով:
ISET-ի փոխանցմամբ, խաճապուրիի միջին արժեքը կազմել է 6,57 լարի:
«Խաճապուրիի ինդեքսի գները տարեցտարի աճել են Վրաստանի բոլոր քաղաքներում։ Ամենաբարձր՝ 37,2 տոկոսով աճ գրանցվել է Քութայիսիում, որին հաջորդում են Թելավիում՝ 35,9 տոկոսով և Թբիլիսիում` 23 տոկոսով։ Ամենանվազ, բայց, այնուամենայնիվ, կտրուկ աճը նկատվել է Բաթումիում՝ 19,1 տոկոս»,- նշված է ISET-ի հրապարակման մեջ: