Նոյեմբերի 7-8-ին Արևմտյան Վրաստանում սպասվում է տաք, առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 9-10-ը տեղ-տեղ կդիտվի անձրև, գիշերը բարձրլեռնային շրջաններում՝ ձյուն։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կկազմի +15, +20 աստիճան, հայտնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ նոյեմբերի 7-8-ը Արևելյան Վրաստանում կդիտվեն մառախուղ և առանձին վայրերում տեղումներ։ Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կլինի +7, +12 աստիճան։ Նոյեմբերի 9-10-ին կդիտվի արևոտ եղանակ, գիշերը ջերմաստիճանը կնվազի, ցերեկը կբարձրանա մինչև +15 աստիճան:
Նոյեմբերի 7-8-ը Թբիլիսիում սպասվում են անձրևային տեղումներ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +9, +11 աստիճան։ Նոյեմբերի 9-10-ը օդի ջերմաստիճանը գիշերը կնվազի +3, +5, ցերեկը կբարձրանա +15 աստիճանով։