Վրաստանի ազգային բանկի (ԱԲ) տվյալներով, 2022 թվականի սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, զբոսաշրջությունից Վրաստանի ստացած եկամուտն աճել է 132,1 տոկոսով։
ԱԲ-ի փոխանցմամբ, այս տարվա սեպտեմբերին զբոսաշրջությունից ստացած եկամուտը կազմել է 375,6 մլն դոլար:
ԱԲ-ի տվյալների համաձայն, Վրաստանն ամենաշատ եկամուտը ստացել է ՌԴ քաղաքացիներից՝ 95,5 մլն դոլար։ Երկրորդ տեղում Թուրքիան է՝ 35,8 մլն դոլար, եռյակը եզրափակում է Ուկրաինան՝ 31,5 մլն դոլար։
Մյուս երկրների պարագայում պատկերն այսպիսին է.
- ԵՄ անդամ երկրներ՝ 44,7 մլն դոլար,
- Իսրայել՝ 31,5 մլն դոլար,
- Բելառուս՝ 21,7 մլն դոլար,
- Հայաստան՝ 15,9 մլն դոլար,
- Իրան՝ 15,2 մլն դոլար,
- Սաուդյան Արաբիա՝ 11,7 մլն դոլար,
- Ադրբեջան՝ 10,3 մլն դոլար: