«Միշան այնքան ուժ ունի, որ որոշ մարդիկ նույնիսկ նրա ստվերից են վախենում»,- «Միացյալ ազգային շարժման» համագումարին հայտարարել է կուսակցության հիմնադիր, այժմ Ուկրաինայում գտնվող Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի կինը՝ Սանդրա Ռուլոֆսը:
«Դուք ուժեղացնում եք կուսակցությունը, Միշային, Միշան էլ ձեզ է ուժեղացնում: Միշան այնքան ուժ ունի, որ այս երկրում որոշ մարդիկ վախենում են նույնիսկ նրա ստվերից, նրա կառուցած յուրաքանչյուր շինությունից, կամրջից․․․Ամեն ինչից վախենում են»,-ասել էՎրաստանի նախկին առաջին տիկինը:
Ռուլոֆսը նաև վստահեցրել է, Վրաստանում իր ամուսնուն թուլացնելու բոլոր փորձերը հակառակ արդյունքն են ունենալու․«Դուք գիտեք, որ Միշան ամենամոբիլիզացվածն է, հատկապես այն ժամանակ, երբ դիմադրության է հանդիպում: Ինչ էլ անեն նրա հետ, նույնիսկ քաղաքացիությունից զրկելուց հետո, Միշան վրացի է մնում: Նա եղանակ է ստեղծում․ Շարժիչ ուժ է»,- հայտարարել է Ռուլոֆսը, ով ի տարբերություն ամուսնու, ով պաշտոնավարման ժամկետից հետո անմիջապես հեռացավ երկրից, շարունակում է մնալ Վրաստանում։
Լուսանկարը՝ «Kvira.ge»-ի