Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել:
Հարավային Օսիայի վարչական ղեկավար է նշանակվել Թամազ Բեստաևը:
Վրաստանի Ազգային բանկը զգուշացնում է տարադրամի չգրանցված փոխանակման կետերի մասին և հորդորում արտարժույթի փոխանակում կատարել միայն գրանցված փոխանակման կետերում:
Թբիլիսիի սակրեբուլոյի (ավագանի) իշխող «Վրացական երազանք» կուսակցության և ընդդիմության պատգամավորների միջև վիճաբանություն և քաշքշոց է տեղի ունեցել:
«Ծխախոտի դեմ պայքարի մասին» օրենքի համաձայն, 2023 թվականի հունվարի 1-ից Վրաստանում բոլոր ծխախոտների փաթեթավորումը պետք է դառնա պարզ և միատեսակ։
Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն ավստրիացի գործընկեր Ալմա Զադիչի հետ համագործակցության հուշագիր է ստորագրել։
Ավստրիա կատարած այցի շրջանակներում նախարարը հանդիպում է անցկացրել Ավստրիայի քրեակատարողական ծառայության գլխավոր տնօրեն Ֆրիդրիխ Ալեքսանդր Կիոնիգի հետ։
Ախալքալաքում ակտիվ ենթակառուցվածքային աշխատանքներ են ընթանում:
Քարելիի մունիցիպալիտետի Ռուիսի գյուղում 31-ամյա Նինո Աբրամովի մահվան մեջ հարազատները մեղադրում են շտապօգնության հերթապահ խմբին։
Վրաստանի խորհրդարանը հյուրընկալել է ուկրաինացի երեխաներին և Ուկրաինայի ազատության համար պայքարողների ընտանիքներին:
Ֆրանսիայում ազգությամբ երկու վրացի է ձերբակալվել սուպերմարկետից էլեկտրական ատամի խոզանակ գողանալու մեղադրանքով:
Թբիլիսիի պատմական հատվածում (Հին Թիֆլիս)՝ ծծմբային բաղնիքներից ոչ հեռու գտնվող Ցուրտավելի 3 հասցեում, երկհարկանի հին տուն է փլուզվել. տան ավերակները ողջ գիշեր ապամոնտաժվել են:
Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիայում գտնվող օկուպացիոն ուժերի ներկայացուցիչները Հարավային Օսիայի մեկուսարանից ազատ են արձակել Վրաստանի ևս երկու քաղաքացու։
Կրթական նորությունների մասին etaloni.ge հարթակի փոխանցմամբ, Վրաստանում գործող 2 086 դպրոցներից միայն 9-ն ունի որակավորված տնօրեն:
Մշակութային ժառանգության պաշտպանության հարցերով զբաղվող «Կապույտ վահանի վրացական կոմիտե» կազմակերպությունը զեկույց է հրապարակել Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիայի շրջանում վրացական մշակութային ժառանգության վիճակի մասին։