Վրաստանի խորհրդարանը հյուրընկալել է ուկրաինացի երեխաներին և Ուկրաինայի ազատության համար պայքարողների ընտանիքներին, թվիթերյան իր էջում հայտնել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին՝ կից հրապարակելով նաև հանդիպման տեսանյութը։
«Վրաստանի խորհրդարանը հյուրընկալել է ուկրաինացի երեխաներին և Ուկրաինայի ազատության համար պայքարողների ընտանիքներին։ Աջակցությունը, քաջալերանքը, հոգատարությունն ու ջերմությունը նվազագույնն է, որ մենք կարող ենք անել նրանց համար, երբ իրենց երկիրը պատերազմի մեջ է», — ասել է խորհրդարանի նախագահը։