Քարելիի մունիցիպալիտետի Ռուիսի գյուղում 31-ամյա Նինո Աբրամովի մահվան մեջ հարազատները մեղադրում են շտապօգնության հերթապահ խմբին։ Մահացածի հայրը՝ Գելա Աբրամովը, պնդում է՝ դստերը ժամանակին օգնություն չի ցուցաբերվել։
«Ականատեսների խոսքով, այգում աշխատելիս նրա ինքնազգացողությունը վատացել է, շտապօգնություն են կանչել, շտապօգնությունը ոչինչ չի արել նրան փրկելու համար և մահացած է հայտարարել»,- ասել է Գելա Աբրամովը։
Նշվում է, որ Նինո Աբրամովն ունի չորս մանկահասակ երեխա։