Կրթական նորությունների մասին etaloni.ge հարթակի փոխանցմամբ, Վրաստանում գործող 2 086 դպրոցներից միայն 9-ն ունի որակավորված տնօրեն:
Etaloni.ge-ի փոխանցմամբ, 2 077 դպրոցների տնօրենները դպրոցներում աշխատում են որպես տնօրենի պարտականություններ կատարող. տնօրենի որակավորման քննություն չեն հանձնել:
Ի դեպ, Վրաստանի կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ մեկնարկել է հանրային դպրոցի տնօրենի թեկնածուների որակավորման գործընթացը։
Որակավորման համար տնօրենի կարգավիճակ ստանալ ցանկացողների գրանցումը հնարավոր է 2022 թվականի հոկտեմբերի 24-ից դեկտեմբերի 4-ը հետևյալ հղումով՝ https://directors.mes.gov.ge․
Նշենք, որ որակավորման գործընթացին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող Վրաստանի քաղաքացիները, ովքեր ունեն առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ։
Տնօրենի դիմորդների քննական ծրագիրը և թեստային նմուշները հոկտեմբերի 24-ից հասանելի են https://directors.mes.gov.ge կայքում։